Կլոր սեղան 3

Round Table 3 – Key Issues and Horizons in Armenia–Diaspora Relations

The third round table closed the first day with the relationship at the heart of the conference: Armenia and its Diaspora. A former Prime Minister of Armenia, publishers, analysts, and community leaders from the United States, Switzerland, France, and Lebanon examined the fundamental questions and future horizons of Armenia–Diaspora relations — where the relationship stands, what strains it, and what it could become.

Summary

Կլոր Սեղան 3 -Հայաստան–Սփիւռք Յարաբերութիւններու Հիմնահարցեր եւ Հորիզոններ

Համաշխարհային պատմութեան ամբողջ ընթացքը պայքար է ազդեցութեան մեծացման համար։ Մենք այդ պայքարում որդեգրել ենք պաշտպանական քաղաքականութիւն, մինչդեռ մենք նոյնպէս պէտք է մրցակցութեան մաս կազմենք՝ տնտեսական, գիտական եւ այլն, ապահովենք մեր ժողովրդի ու պետութեան համալիր զարգացումը։

Մենք զարմանալի ժողովուրդ ենք։ Կարողացել ենք դժբախտութիւնների միջով անցնել եւ պետութիւն ստեղծել, չենք վերացել։ Մենք պէտք է հպարտանանք նաեւ մեր անցեալով, ինչը կարող է ոգեւորել երիտասարդութիւնը։

Մեր սփիւռքի առկայութիւնը մեզ համար այդ մրցակցութեան մէջ ապահովում է շատ մեծ առաւելութիւն։ Սփիւռքը, իր ցանցային կառուցուածքով կարող է անել այն, ինչ չի կարող անել Հայաստանի Հանրապետութիւնը։

Պէտք չի վհատուել ներկայ պարտութիւններից, պարտութիւնները ժամանակաւոր են, դրանց կը յաջորդեն յաղթանակները, եթէ մենք գիտենք թէ ուր ենք գնում։

Դու պէտք է կռուես ու առաջ գնաս, որ գոյատեւես։ Հակառակ դէպքում քեզ չեն թողի զարգանաս։ Թուում է թէ ազգերի պայքարի գաղափարը յետամնացութիւն է, որովհետեւ երբեմն առաջանում են համաշխարհային շարժումներ, որոնք առաջին հայեացքից քողարկում են ազգերի պայքարի գաղափարը, սակայն կատաղի մրցակցութիւնը թէկուզ քողարկուած, շարունակւում է։

Արցախի հարցը կարեւորագոյն հարցն է, այդ օղակը պէտք է ճիշդ բռնել, որ ամբողջ շղթան ճիշդ կարողանանք քաշել։ Արցախի հայաթափումը նոր է եղել, եթէ պետութիւնները նոյնիսկ իրենց շահերից դրդուած դէմ լինեն արցախահայութեան վերադարձին, այնուամենայնիւ չեն կարող հրապարակային դա ասել եւ չպաշտպանել վերադարձի իրաւունքը որպէս այդպիսին։

Դժբախտաբար, մինչեւ այսօր Սփիւռքի ներուժը լիարժէք չի օգտագործուել։ Սփիւռքի աջակցութիւնը շատերի կողմից գնահատւում է միայն նիւթական չափանիշերով, եւ այդ պատճառով էլ ոմանք Սփիւռքը կոչում են «կթան կով»։

Չնայած 1997թ․ երկկաղաքացիութեան օրէնքը ընդունուեց, սակայն Հայաստանի կառավարութիւնը չխրախուսեց, որ սփիւռքահայերը դառնան Հայաստանի քաղաքացի։

Սփիւռքի նախարարութեան վերացումն ու յանձնակատարի նշանակումը ձախող որոշում էր, քանի որ վերջինս քանդեց Հայաստան-Սփիւռք աւանդական կապերը։ Կազմակերպութիւնները փոխարինուեցին մերձիշխանական անհատներով։

2024թ․ Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովի ժամանակ Փաշինեանը յայտարարեց․ «մեզ ձեր մարդասիրական օգնութիւնը պէտք չէ», ինչը վիրաւորական էր սփիւռքի համար։

Փաշինեանի քաղաքականութիւնը, յատկապէս սփիւռքեան կազմակերպութիւնների հետ, ինչպէս նաեւ ներազգային քաղաքականութեան ուղենիշերը՝ պատուհաս են դարձել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների համար։

Հայաստան–Սփիւռք յարաբերութիւնների պահպանման կարեւորութիւնը կայանում է մարդկային եւ մասնագիտական տեսլականների զարգացման մէջ։ Սփիւռքի նախարարութեան վերացումը ազդակ էր՝ ուղղուած այդ յարաբերութեան քայքայման։ Ակնյայտ է, որ ներկայիս հայկական կառավարութեան նպատակներից մէկն է այդ կապի խզումը։ Այն, ինչ դեռ ամբողջութեամբ պարզ չէ, այն է՝ արդեօք դա պարտադրուա՞ծ է արտաքին ուժերի կողմից։

Միւս խնդիրը Սահմանադրական փոփոխութիւններն են (այսինքն՝ Անկախութեան հռչակագրին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը վերաբերող հատուածների հեռացումը)։

Մենք պէտք է գործենք այնպէս, որ առաջնահերթութիւն տրուի Հայաստանի բոլոր հարեւանների հետ լաւ յարաբերութիւններին։ Սակայն դա չի ենթադրում Ռուսաստանի լռութեան ընդունումը Հայաստանի ինքնիշխան սահմանների ներխուժման հարցում, ոչ էլ այն ուժերի աջակցութիւնը, որոնք նոյնիսկ չգիտեն՝ «ովքեր եւ ինչ են հայերը»։

Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ը, ո՛չ Ռուսաստանը իրականում հոգ չեն տանում Հայաստանի մասին։ Հայաստանի ազգային անվտանգութեան նպատակը պէտք է սկսուի հենց այս գիտակցումից։

Մեր լուռ դերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերի առաջմղումն է։

Մենք ունենք մի շարք քաղաքական նպատակներ, որոնցից մի քանիսն արդէն հետապնդւում են․

  1. Շուէյցարիայում SOCAR Trading SA-ի դէմ իրաւական գործընթացի իրականացումը (OECD սկզբունքներին չհամապատասխանելու հիմքով), քանի որ մայր ընկերութիւնը՝ SOCAR-ը, ֆինանսաւորել է 2020 թուականի պատերազմը եւ Ատրպէճանի ռազմական սարքաւորումները։
  2. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մարդկանց վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը։
  3. Պաքւում ապօրինաբար պահուող հայերի ազատ արձակումը։
  4. Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցը։
  5. Հայերի բնակավայրերի եւ ունեցուածքի բռնազաւթումն ու ոչնչացումը(օրինակ՝ Ստեփանակերտում)։
  6. Ատրպէճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի 240 քմ²-ի օկուպացիան։

Ուստի մենք պէտք է․

  • Այս փաստարկները ծանրակշիռ դարձնենք միջազգային կառոյցների (առաջին հերթին՝ ՄԱԿ-ի) եւ ազգային պետութիւնների համար։
  • Քանդենք այն թեզը(ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին դաշտում), թէ այս հարցերը կարող են պատերազմի յանգեցնել Ատրպէճանի հետ։

Այս ամէնը կարելի է անել առանց ներկայիս հայկական կառավարութեան դէմ պոպուլիստական մեղադրանքների (որոնք միայն սնուցում են արդէն գոյութիւն ունեցող ատելութեան խօսքը)։

Մենք պէտք է մեր դաշնակիցներին առաջարկենք որակեալ գործողութիւններ՝ առանց մեզ ազգայնական ուժերի պէս ներկայացնելու, այլ որպէս փոքրամասնութիւնների իրաւունքների իրական պաշտպանութեան ալիք։ Պէտք է ֆինանսաւորել այդ ուղղութեամբ գործող ուժերին։ Եւ պէտք է աջակցել նաեւ այն լրատուամիջոցներին, նոյնիսկ մեր քաղաքական շրջանակից դուրս, որոնք անկախ կերպով իրականացնում են այդ գործը։ Մտածէք՝ ինչո՞ւ Հայաստանում անկախ հարցումներ իրականացնող ինստիտուտ չի ընտրուել։ Աւելի լաւ չէ՞ր լինի ունենալ աւելի յստակ պատկերացում, թէ ինչ է իրականում տեղի ունենում։ Կառավարութիւնները գալիս ու գնում են, միջազգային իրաւունքը մնում է։

Հայաստանի պարագան առանձնայատուկ է սփիւռքային ուսումնասիրութիւնների մէջ։ Ինչպէս սփիւռքագէտ Խաչիկ Թոլոլեանն է սահմանել, Հայաստանը ընդհանուր իմաստով պարզապես ազգ-պետութիւն չէ, այլ «transnation»է՝ այսինքն ազգ, որի մեծամասնութիւնն ապրում է սահմաններից դուրս։ Այս իրականութիւնը պահանջում է կառավարման յատուկ մոտել։

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան արդիւնքում հայրենիք-սփիւռք յարաբերութիւններում երեք ուղղութիւններով վատթարացում արձանագրուել է՝ հաստատութենական, գաղափարախօսական եւ ռազմավարական։.

Որպէս Հաստատութենական խզման հաամտեքստում հասկանում ենք Սփիւռքի նախարարութեան լուծարում եւ սփիւռքեան հարցի լուսանցքայնացում, համահայկական խորհրդաժողովների դադրեցում, համատեղ կառուցողական ծրագրերի կտրուկ նուազում։

Որպէս Գաղափարախօսական խզման համատեքստում հասկանում ենք ազգային ինքնութեան վերասահմանումը և դրա սփիւռքեան հետեւանքները, «Իրական Հայաստան» ընդդէմ «Պատմական Հայաստան»ի հայեցակարգը, պատմութեան դասագրքերի վերափոխումը, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների վատթարացումը։

Որպէս Ռազմավարական խզման համատեքստում հասկանում ենք Արցախի կորուստը եւ սփիւռքային վստահութեան փլուզումը, Արցախի էթնիկ զտումը, Հայոց ցեղասպանութեան օրակարգից հրաժարումը։

Իբրեւ սփիւռքեան քաղաքականութեան ձախողման հիմնական պատճառներ կարելի է նշել պետութեան եւ սփիւռքի միջեւ քաղաքական տեսլականի տարբերութիւնը, փոխադարձ անվստահութիւնը, հաստատութենական համապատասխան մոտելի բացակայութիւնը եւ այլն։

Իբրև հետևանք ցեղասպանութեան՝ տարբեր երկրներում հայկական ներկայութիւն ապահովուեց։ Երբ այդ երկրներից արտագաղթ եղաւ, հայերն իրենց հետ տարան այդ երկրներից վերցրած մշակոյթը։ Դրա վրայ աւելացաւ Հայաստանից մեկնածները եւ առաջացան սփիւռքեան նոր համայքններ։ Մենք այսօր ունենք խայտաբղէտ սփիւռքեր։

Լիբանանում այդ օրինակն ունենք։ Սփիւռքում միասնութիւնը յաճախ կենսական ներկայութիւն է ունենում, յաճախ այլ երկրներ կարող են փորձել շահագործել մեր սփիւռքեան պառակտումը։

Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում խնդիրներն էլ նոր երեւոյթ չեն։ Սակայն այս վարչախմբի օրերին, բոլոր սահմանները հատուեցին։ Յստակ է՝ սփիւռքից դժգոհողը յաճախ միայն հիմա չի որ դժգոհում է։

Ցեղասպանութիւնից յետոյ, երբ Ազգերի լիկան քննարկում էր տեղահանուած հայերի հաստատման տեղի հարցը, Թուրքիան աշխատանքներ էր տանում, որ հայերը չբնակեցուեն Թուրքիայի սահմանների վրայ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, այլ գնան Թումոզ, Կիպրոս ու Մատակասքար։ Այն ինչ չկարողացան այն ժամանակ անել, արդեօք պիտի չփորձէ՞ր Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ անել, որպէսզի տկարացնի սփիւռքահայութիւնը եւ դժուարացնի գոյատեւումը։

Հիմա Հայաստանի ներկայ իշխանութիւնների համար սփիւռքը գլխացաւանք է այնպէս, ինչպէս Արցախը։

Մենք, այնուամենայիւ, պէտք է շարունակենք մեր յանձնառութիւնը Հայաստանի պետականութեան հանդէպ եւ իշխանափոխութիւնից յետոյ նուիրուենք կորցրածը վերականգնելու գործին։

Վերջերս մի մտայնութիւն կայ, որ Մերձաւոր Արեւելքի գաղութները կարող են միայն մշակութային միաւորներ լինել, սակայն պէտք չէ աչքաթող անել, որ Մերձաւոր Արեւելքի գաղութներում մենք նաեւ քաղաքական իրաւունքներ ու ներկայութիւն ունենք։ Սա անձնասպանութիւն կը դառնայ այդ գաղութների համար։ Մերձաւոր Արեւելքի գաղութները դեռ կարող են շարունակել պայքարը Հայաստանի եւ սփիւռքի միասնութեան համար։

Երազները չեն կարող ժամանակ ունենալ, դրանք յաւիտենական են։ Մեր հիմնական նպատակների մէջ չենք կարող զիջումներ ունենալ, կարող են ժամանակաւոր առաջնահերթութիւններ ճշդուել, սակայն պայքարը Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի համար պէտք է շարունակուի։

Հայրենիք- սփիւռք գործակցութեան միջազգային փորձը

ԻՍՐԱՅԷԼ

Համակարգուած աշխատանք Սփիւռքի հետ

Ի՞նչ են արել։

  • Սահմանել Վերադարձի մասին օրէնք(զանգուածային եւ համակարգուած հայրենադարձութեան կազմակերպում)։
  • Ուժեղ կլոպալ կազմակերպութիւն (jewish agency for Israel)։.
  • Քոնքրէտ ծրագրեր, օրինակ Birthright Israelերիտասարդների հայրենիք ճամբորդութիւններ:

Արդիւնքը

  • Զանգուածային ներհոսք մարդկանց եւ կապիտալի։
  • Հզօր լոպպի աշխարհում։
  • Երկրի պաշտպանութիւն ճգնաժամերի պահերին։

Մեծ նշանակութիւն է տրւում հայրենադարձութեան եւ ինքնութեան պահպանմանն ու ձեւաւորման:

Սփիւռքը պետութեան մասն է, այլ ոչ թէ «դրսի բազմութիւն»։


ԻՌԼԱՆՏԻԱ

Ի՞նչ են արել։

  • Ստեղծել են իռլանտացիների կլոպալ ընդհանուր ցանց։
  • Աքտիւօրէն ներգրաւել են սփիւռքը երկրի ներդրումային ծրագրերի մէջ։
  • Մեկնարկ են տուել այնպիսի նախաձեռնութիւնների, ինչպիսին է Global Irish Network-ը։.

Արդիւնքը

  • Իրենց տնտեսութեան մէջ Ներգրաւել են միջազգային ընկերութիւններին։
  • Դարձել են Եւրոպայի տեքնոլոկիական կեդրոնը։

Սփիւռքը օգնել է վերամեկնարկելու երկրի տնտեսութիւնը, ձեւաւորւել է կլոպալ ցանց:


ՀՆԴԿԱՍՏԱՆ

Ի՞նչ են արել։

  • Մասնագէտների պաշտպանութիւն արտերկրում, արտերկրի հնդիկները օգտւում են յատուկ կարգավիճակներից, ինչպիսիք են՝ OCI եւ PIO։.
  • Կապ են հաստատել այսպէս կոչուած IT -սփիւռքի հետ (յատկապէս silicon Valley-ում)։.
  • Հայրենադարձութեան եւ գործակցութեան ծրագրեր։
  • Կազմակերպում են ամէնամեայ Pravasi Bharatiya Divas ֆորումը:

Արդիւնքը

  • IT-սեկտորի զարգացում։
  • Գիտելիքի եւ ներդրումների ներհոսք։

Սփիւռքը դա տեքնոլոկիական կամուրջ է։


ՉԻՆԱՍՏԱՆ

Ի՞նչ են արել։

  • Ստեղծուել է արտերկրի չինացիների գործերի վարչութիւն։.
  • Աքտիւօրէն վերադարձել են գործարարներին։
  • Ստեղծել են պայմաններ սփիւռքից ստացուող ներդրումների համար։
  • Օգտագործել են սփիւռքը արտաքին շուկաներ դուրս գալու համար։

Արդիւնքը

  • Արագ արդիւնաբերական զարգացում։
  • Կլոպալ պիզնէս-էքսպանսիա։

Սփիւռքը որպէս տնտեսական ռեսուրս եւ զարգացման միջոց։


ԹՈՒՐՔԻԱ

Ի՞նչ են արել։

  • Ստեղծուել է արտերկրի թուրքերի գործերի վարչություն (YTB)։.
  • Ապահովում է թուրքական դպրոցների եւ մշակութային կեդրոնների պետական աջակցութիւն։

Արդիւնքը

  • Մշակութային եւ քաղաքական աշխատանքների զուգակցման շնորհիւ կազմակերպում է Սփիւռքի քաղաքական զօրաշարժը։

ՖՐԱՆՍԻԱ

Ի՞նչ են արել։

  • Ստեղծուել է ֆրանսիացիների վեհաժողովը որպէս սփիւռքը ներկայացնող կառոյց։
  • Արտերկրի ֆրանսիացիները կարող են ընտրել եւ ընտրուել։

Արդիւնքը

  • Ապահովուել է արտերկիր ֆրանսիացիների ինստիտուցիոնալ ներգրաւումը քաղաքականութեան մէջ:

Գործնական առաջարկներ

  1. Սփիւռքի կողմից Արցախի իրաւունքների հռչակագրի(պաշտպանութեան ճանապարհային քարտէզի պատրաստում)։
  2. 2. Սփիւռքահայ խորհրդարանի ստեղծում, որպէս սփիւռքի կողմից ընտրուած ներկայացուցչական մարմին։
Scroll to Top